Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, հայկական այլ գյուղեր». Սաղաթելյան

864
Ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ., 11:12
«Ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, հայկական այլ գյուղեր». Սաղաթելյան

«Շրջանառվում է, որ հուլիսին պատրաստվում են հանձնել Բերձորը. սա կանխելու տարբերակ հնարավո՞ր է»,- դիմելով «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին՝ հարցրին լրագրողները: «Իրականում Ադրբեջանի կողմից կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, որի վերաբերյալ, կարծես թե, Նիկոլ-Ալիևն ունեն դավադիր համաձայնություն, որով կորցնելու ենք այսօրվա Բերձորի ճանապարհը: Դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, իսկ եթե այն հանձնվի շահագործման, նշանակում է՝ մենք ամբողջությամբ կորցնելու ենք ոչ միայն Բերձորի շրջանը, այլ հայկական գյուղեր: Թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ սա «հերթական դավադիր ծրագիրն է»:

Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում պատասխանում է լրագրողների հարցերին: