Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են. «Ժողովուրդ»
![]() Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա չորս ամիսներին Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են 41.1 տոկոսով: Նշված ժամանակահատվածում ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 45 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաև տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալները, 2021-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ, նվազել են 20.2 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին տաքսիներից օգտվել է 517 հազար 700 մարդ, փոխարենը 92.6 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները, հիմնականում՝ զբոսաշրջիկների, նաև Հայաստանից արտագաղթածների հաշվին: Պարզել ենք, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալները 23.5 տոկոսով. խոսքը Երևանի մետրոյի մասին է: Մետրոյով ուղևորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
