Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես ՀՀ տարածքի սուվերենության վրա». Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

778
Հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ., 13:36
«Ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես ՀՀ տարածքի սուվերենության վրա». Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծում է, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սերգեյ Լավրովը հայտարարեց Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչպես գիտեք երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբլիային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը ներդրվելու է: Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել»,- ասել է Լավրովը: