Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ինչու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկու օպերատոր տանում գործուղման. «Հրապարակ»

845
Հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ., 09:48
Ինչու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկու օպերատոր տանում գործուղման. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքային քառօրյա այցով երեկվանից՝ հունիսի 8-ից, Ստրասբուրգ (Ֆրանսիա) է գործուղվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցը կավարտվի հունիսի 12-ին։

7 հոգանոց պատվիրակության կազմում, Սիմոնյանից բացի, ընդամենը մեկ օրենսդիր է ընդգրկված՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, մեկն ԱԺ նախագահի խորհրդականն է, արտաքին կապերի եւ արարողակարգի վարչությունների պետերը, 1 լուսանկարիչ-օպերատոր, 1 հեռուստաօպերատոր։

Ստրասբուրգից վերադառնալուց հետո, մեր տեղեկություններով, ԱԺ պատվիրակությունը հունիսի 14-ին կմեկնի Իրան»:

Առավել մանրամասն՝ թերթի համարում: