Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ.

Ինչ առաքելությամբ է Փաշինյանը Մարուքյանին գործուղել Արցախ. «Հրապարակ»

568
Հինգշաբթի, 09 հունիսի, 2022 թ., 09:30
Ինչ առաքելությամբ է Փաշինյանը Մարուքյանին գործուղել Արցախ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին երեկ գործուղել է Արցախ՝ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելու։ Սակայն տեղեկացանք, որ ԱՀ ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարություն», Հայ հեղափոխական դաշնակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցություն, համատեղ քննարկել են հարցը և մերժել Փաշինյանի բանագնացի հետ հանդիպելու խնդրանքը։ Նա հանդիպել է իշխող «Ազատ հայրենիք» և Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունների պատգամավորների հետ։

Որոշ տեղեկություններով, Մարուքյանի՝ ընդդիմադիրների հետ հանդիպելու նպատակը եղել է այն, որ փոխանցի Արցախի հարցում Փաշինյանի վարած քաղաքականության ոչ հրապարակային մեսիջները և դրվագները։ Այն, որ մեծ ջանքերի արդյունքում Փաշինյանին հաջողվել է Արցախի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգել ապագային, երբ կավարտվեն հայ-ադրբեջանական սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։ Իշխանականները կարծում են, որ սահմանազատումը երկար տարիների հարց է, ուստի այս հետաձգումն իրենց հաղթանակն են համարում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում