Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Զելենսկին պարզաբանել է, թե ինչու Ուկրաինան չի անցնում հարձակման

951
Երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ., 19:24
Զելենսկին պարզաբանել է, թե ինչու Ուկրաինան չի անցնում հարձակման

Ուկրաինան դեռևս չի անցնում հակահարձակման Ռուսաստանի դեմ պատերազմում, քանի որ չունի բավարար ռազմական տեխնիկա և կործանիչներ։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին ասել է FT-ին տված հարցազրույցում։

«Առաջ գնալու համար անհրաժեշտ է առնվազն 10 անգամ ավելի շատ տեխնիկա և առնվազն 10 անգամ ավելի շատ մարդ: Մենք ավելի շատ ցանկություններ ունենք, բայց ավելի քիչ տեխնիկա, հետևաբար, մենք չենք կարող շատ հզոր թափով առաջ շարժվել: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք դժվարությամբ ենք գործելու, այնտեղ. մեծ կորուստներ կլինեն, իսկ մարդիկ ինձ համար առաջնահերթություն են»,- ասել է նախագահը։