«Սուրեն Պապիկյանը ոչ թե պաշտպանության, այլ մեր անպաշտպանության նախարարն է». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ո՞ր նորմալ երկրում բանակում, ժամկետային ծառայության ընթացքում, իր հրամանատարին դանակահարելու համար ազատազրկվածին կնշանակեն Պաշտպանության նախարար։ Սուրեն Պապիկյանը 2016-ի ապրիլյան պատերազմին չի մասնակցել, սակայն այդ թվականին չգիտես՝ որ արժանիքների և ծառայությունների համար արժանացել է ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալի։ Նա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր և այդ պաշտոնում ձախողեց միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ հատվածի կառուցապատումը։ Փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանը երեքուկես ամիս Գլխավոր շտաբի պետ չունի, Պապիկյանն ասում է, որ բանակում ընթացող բարեփոխումներից հետո ԳՇ-ն պետ կունենա։ Աբսուրդ, ԳՇ պե՞տն է խանգարում բարեփոխումներին, թե՞ Իլհամ Ալիևն է ձեր առաջ պայման դրել, որ Հայաստանի զինված ուժերը ԳՇ պետ, ԳՇ-ն էլ հետախուզության վարչության պետ չունենա։ Իմ կարծիքով՝ Սուրեն Պապիկյանը ոչ թե պաշտպանության, այլ՝ մեր անպաշտպանության նախարարն է»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00