Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱՄՆ-ը կալանքի տակ է առել Ռոման Աբրամովիչի ինքնաթիռները

1510
Երկուշաբթի, 06 հունիսի, 2022 թ., 23:54
ԱՄՆ-ը կալանքի տակ է առել Ռոման Աբրամովիչի ինքնաթիռները

ԱՄՆ-ում Նյու Յորք նահանգի դաշնային դատավորը ստորագրել է ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին պատկանող երկու ինքնաթիռների կալանման հրամանը, հայտնում է CNBC-ն։

Նշվում է, որ խոսքը Boeing 787-8 Dreamliner և Gulfstream G650ER ինքնաթիռների մասին է։ Դատական ​​արձանագրությունների համաձայն՝ Boeing-ը ներկայում տեղակայված է Դուբայում, իսկ Gulfstream-ը՝ Ռուսաստանում: