Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը». Արտակ Բեգլարյան

928
Կիրակի, 05 հունիսի, 2022 թ., 15:30
«Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը». Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է.

«Հետաքրքիր է՝ երբ ադրբեջանական իշխանությունները՝
• իրենց բոլոր մեդիա ռեսուրսներով տարածում են ատելություն ոչ միայն հայերի, այլ նաև՝ ռուս ժողովրդի դեմ,
• պարբերաբար խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն ու փորձում են հեղինակազրկել ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ ռուս խաղաղապահների աչքի առջև սպանելով հայ քաղաքացիական անձինք Արցախում,
• ռուս խաղաղապահներին շրջանցելով 2022թ. մարտին գրավում են նրանց պատասխանատվության տիրույթում գտնվող Փառուխ գյուղն ու Քարագլուխ բարձունքի մի մասը, իսկ 2020թ. դեկտեմբերին՝ նաև Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը,
• ոչնչացնում են ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունն իրենց օկուպացիայի ներքո, այլ նաև՝ միաժամանակ հայկական ու ռուսական արժեքներ համարվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանները,
• շարունակաբար թիրախավորում են Ռուսաստանի շահերը,
գիտակցո՞ւմ են, որ «ՌԻԱ Նովոստի»-ին տված իմ հարցազրույցի հրապարակումը ոչ թե գործընկերային փաստաթղթերի ու պայմանավորվածությունների խախտում էր, այլ՝ ճշմարտությանն ու արդարությանը հարթակ տալու քայլ, որը, բնականաբար, տեղավորվում է Ռուսաստանի տարածաշրջանային շահերի շրջանակում:
Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը և անվստահելի «գործընկերությունը», որը բազմիցս ապացուցվել է, իսկ դրա վերջին դրսևորումը «ՌԻԱ Նովոստի»-ի արգելափակումն էր Ադրբեջանի տարածքում՝ ինձ հետ հարցազրույցի հրապարակման պատճառաբանությամբ»:

Աղբյուրը`   Արտակ Բեգլարյան