Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Զատուլինը հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ

850
Կիրակի, 05 հունիսի, 2022 թ., 12:12
Զատուլինը հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ: Ինչպես հաղորդվում է նրա Telegram-ալիքում, հունիսի 1-4-ը պատգամավորը գտնվում էր Հայաստանում: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ հասարակական-քաղաքական ներկա իրավիճակին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, զարգացնել կապերը ռուս հայրենակիցների հետ: