Կիևն ահազանգում է՝ Ռուսաստանն Ուկրաինայից գողացած հացահատիկն ուղարկում է Սիրիա
![]() Ռուսաստանն իր դաշնակից Սիրիային ուղարկել է մոտ 100.000 տոննա ցորեն, որը գողացել էր Ուկրաինա ներխուժելուց հետո, հայտարարել է Բեյրութում Ուկրաինայի դեսպանությունը՝ որակելով այդ առաքումները հանցավոր գործունեություն: Դեսպանատնից Reuters-ին հայտնել են, որ բեռնափոխադրողներից մեկը եղել է Ռուսաստանի դրոշով «Մատրոս Պոզինիչ» նավը, որը մայիսի վերջին ժամանել է Սիրիայի գլխավոր ծովային նավահանգիստ՝ Լաթաքիա: Ինչպես հայտնում է Refinitiv-ը, «Մատրոս Պոզինիչ» նավը ցորենով բեռնված է եղել Սևաստոպոլի նավահանգստում, որի մեկնման ամսաթիվը մայիսի 19-ն է: Նավի ժամանման վայրը նշվում է Սիրիան։ Մայիսի 29-ին Planet Labs PBC-ի կողմից արված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ նույն նավը նավահանգիստ է մտել Լաթաքիայում: Լիբանանում Ուկրաինայի դեսպանությունը, հղում անելով ուկրաինական իրավապահ մարմիններին, հայտնել է, որ «Մատրոս Պոզինիչ» նավի վրա գտնվող հացահատիկը «գողացվել է» ուկրաինական պահեստարաններից՝ վերջերս ռուսական զորքերի կողմից գրավված տարածքներում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
