Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մերկելը դատապարտել է Ռուսաստանի հատուկ գործողությունը և աջակցել Ուկրաինային

1396
Հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ., 13:42
Մերկելը դատապարտել է Ռուսաստանի հատուկ գործողությունը և աջակցել Ուկրաինային

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը վեց ամիս անց իր հրապարակային ելույթում դատապարտել է Ռուսաստանի հատուկ գործողությունը և պաշտպանել Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը, գրում է Zeit Online-ը։ «Ես համերաշխ եմ Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինայի հետ և պաշտպանում եմ նրա ինքնապաշտպանության իրավունքը»,- ասել է նա։ Մերկելը հավելել է, որ աջակցում է Գերմանիայի և ԵՄ այլ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, G7-ի և ՄԱԿ-ի ձեռնարկած բոլոր միջոցներին։