«Պետք չի, որ վարչապետը կամ փոխվարչապետը նկատեն, զանգեն». Փաշինյան
![]() «Կանխիկի շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարևոր ուղղություններից է: Մեր նպատակն է, որ 2022թ. հուլիսի 1-ից բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառքը կանխիկով հնարավոր չլինի իրականացնել: Ենթաօրենսդրական ակտերով այս ամենը պետք է ապահովենք: Այսպիսի դրույթ է լինելու, որ եթե հանկարծ կանխիկ վճարումներով գործարք լինի, այսինքն՝ չարձանագրվի անկանխիկ փոխանցումը, կարող է հետագայում գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետը՝ հավելելով. «Որևէ մեկը չմտածի՝ ուզում ենք մարդկանց կյանքը բարդացնել, հակառակը»: Նա անդրադարձել է նաև կանխիկ եղանակով խաղադրույք կատարելու արգելքին. «Վերջերս օրենք ընդունեցինք, որն արգելում է կանխիկ գումարների կամ դրամապանակների միջոցով խաղադրույքների կատարումն օն-լայն հարթակներում: Իմ ուշադրությունը գրավում է այն, որ ի հեճուկս նրա, որ պայմանավորվել ենք, որ խաղային գովազդներ քաղաքում չեն լինելու, թաքնված գովազդի օրինակներ տեսնում ենք: Պետք չի, որ վարչապետը կամ փոխվարչապետը նկատեն, զանգեն, ասեն.... գտե՛ք ձևերն ու թաքնված գովազդները վերացրե՛ք»: |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
