Ելցինի փեսան լքել է Պուտինի խորհրդականի պաշտոնը. #Reuters
![]() Վալենտին Յումաշևը կամավոր սկզբունքով լքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականի պաշտոնը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր։ Գործակալության աղբյուրներից մեկը եղել է «Ելցին կենտրոն»-ի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Լյուդմիլա Տելենը, որի հոգաբարձուների խորհրդի կազմում է Յումաշևը։ Տելենը հայտնել է, որ Յումաշևը ապրիլին հրաժարական է տվել նախագահի խորհրդականի պաշտոնից: «Դա նրա նախաձեռնությունն էր», - ավելացրել է նա: Reuters-ի մեկ այլ աղբյուր հաստատել է, որ Յումաշևը պաշտոնը լքել է ապրիլին։ Չի հաջողվել արագ մեկնաբանություն ստանալ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովից։ Վալենտին Յումաշևը 1997-1998 թվականներին աշխատել է որպես Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի վարչակազմի ղեկավար։ Ամուսնացած է Ելցինի դստեր՝ Տատյանայի հետ։ Այն, որ Յումաշևը կամավոր հիմունքներով Վլադիմիր Պուտինի խորհրդականն է, հայտնի դարձավ 2018 թվականի հունիսին։ Դմիտրի Պեսկովն, այնուհետև, բացատրել է, որ Յումաշևն այս պաշտոնում աշխատել է 18 տարի: Նշենք, որ 2022 թվականի մարտին Անատոլի Չուբայսը հրաժարական տվեց Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից՝ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների գծով: Հաղորդվում էր, որ պատճառը նրա անհամաձայնությունն է եղել ուկրաինական պատերազմի հետ։ Այժմ Չուբայսը արտերկրում է, Ռուսաստանում սկսել են ստուգել նրա հաշիվները։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
