Նիդեռլանդները հրաժարվել է կատարել Ռուսաստանի պայմանը
![]() Հոլանդական գազային թրեյդեր GasTerra-ն չի կատարի ռուսական «Գազպրոմի» պահանջները՝ անցնելու վառելիքի վճարման նոր սխեմայի, ասվում է ընկերության հայտարարության մեջ: Ռուսական գազը ռուբլով գնելու նոր պայմանները կարող են հանգեցնել Եվրոմիության կողմից սահմանված պատժամիջոցների խախտման, բացի այդ, «չափազանց շատ ֆինանսական և գործառնական ռիսկեր կան՝ կապված վճարման պահանջվող տարբերակի հետ»,- ասել է GasTerra-ն։ Ընկերության կարծիքով՝ ռուսական բանկում հաշիվներ բացելը և «ռուսական ռեժիմի կողմից դրանց նկատմամբ վերահսկողությունը» չափազանց մեծ ռիսկ է պարունակում։ GasTerra-ն հայտնել է, որ ի պատասխան՝ Գազպրոմը հայտարարել է մատակարարումների դադարեցման մասին։ «Սա նշանակում է, որ այս պահից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ պայմանագրի ժամկետի ավարտը, գնորդը չի ստանա մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ»,- ասված է հաղորդագրությունում։ Հոլանդական ընկերությունից հայտնել են, որ պատրաստ են դրան: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
