Kalush Orchestra-ն խոշոր գումարով վաճառել է «Եվրոտեսիլ 2022»-ի գավաթը՝ Ուկրաինային օգնելու համար
![]() Մայիսի 25-ին Kalush Orchestra-ի մենակատար Օլեգ Փսյուկը հայտարարեց Եվրոտեսիլի գավաթի աճուրդի մեկնարկի մասին։ Աճուրդի է դրվել նաև լեգենդար վարդագույն պանամա գլխարկը: Սերգեյ Պրիտուլան, ով ունի իր սեփական բարեգործական հիմնադրամը, թիմին օգնել է խորհրդանշական իրեր վաճառել։ Իսկ այսօր հայտնի է դարձել, թե ով է կատարել ամենամեծ նվիրատվությունն ու դարձել գավաթի տերը։ Այն բաժին է հասել ուկրաինական կրիպտոարժույթների բորսա WhiteBIT-ին, որը գավաթի համար վճարել է 900 հազար դոլար: Այս մասին հայտնում է «Եվրոտեսիլ Ուկրաինա» Telegram ալիքը։ Ինչ վերաբերում է պանամա գլխարկին, հիշեցնենք, որ ըստ պայմանների, յուրաքանչյուրը կարող էր նվիրատվություն կատարել 200 գրիվնայի չափով։ Որքան ավելի շատ ավանդներ է ներդրել մարդը, այնքան ավելի շատ են շահելու հնարավորությունները: Հավաքագրված ողջ գումարը կուղղվի ուկրաինական բանակին օգնելու համար։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
