«Գնացեք ձեր ֆրակցիայով, մի քանի հատ էլ նախարար ունեք, անալիզ տվեք ու տեսեք՝ ովքեր են թմրամոլները»․ Սաղաթելյան
![]() «Մի շաբաթ շարունակ իշխանական կեղտոտ մամուլը իր որոշ քննչական ծառայությունների հետ լուրեր են տարածում, որ էս հրապարակում հավաքված են թմրամոլներ, մարդկանց տներ են մտնում խուզարկություններ են անում»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակից հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ «Մի հայտնի կայք ունի էդ Գռզոն, դրանով ինչ-որ նյութեր են տարածում, որ հրապարակում վխտում են թմրամոլները։ Էս հրապարկում են երեխաներ, մարդիկ իրենց ընտանիքներով, նորածին երեխաներից մինչև ծերեր դուրս են եկել պայքարի։ էս սրիկաները և անբարոյականները փորձում են նման լուրերով տպավորություն ստեղծել, որ էս հրապարակում մարդիկ հավաքվում են կա՛մ փողով, կա՛մ էլ թմրամոլության ազդեցության տակ»,- նշեց նա։ «Ուրեմն լսե՛ք՝ ձեզ ինչ եմ ասում, էս հրապարակից ցանկացած մեկը կարող է առավոտյան ժամը տասին ցանկացած կլինիկայում անալիզ տա, բայց ձեր ամբողջ ֆրակցիան ևս պետք է տա։ Գնացեք ձեր ֆրակցիայով, ու մի քանի հատ էլ նախարար ունեք, անալիզ տվեք ու տեսեք՝ ովքեր են թմրամոլները, իսկ ովքեր չտան, իշխանազրկելուց հետո հատ-հատ տանելու ենք, որ անալիզ տան ու ժողովուրդը տեսնի՝ ով ա թմրամոլը»,- ասաց Սաղաթելյանը։ |
«Սովետը ետ է եկել». Ոսկան Սարգսյան
7217:30Զելենսկին «Մեծ յոթնյակի» առաջնորդներին կոչ է արել ամեն ինչ անել՝ պատերազմը մինչև տարեվերջ դադարեցնելու համար
11916:12«Եղբայրս եղել է գազալցակայանում». Մաթևոս Ասատրյան (տեսանյութ)
10115:02«Ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը». Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
9713:18ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
9313:12«Ադրբեջան ներկրվել ու ներկրվում են նոր զենքեր, ժամանակակից տեխնիկա». Ալիև
14612:54