Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Առաջին հայկական արբանյակն իրականում տիեզերք է արձակվել 1969թ․». Հակոբ Ճաղարյան

393
Շաբաթ, 28 մայիսի, 2022 թ., 15:42
«Առաջին հայկական արբանյակն իրականում տիեզերք է արձակվել 1969թ․». Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆՆ Ու ՏԻԵԶԵՐՔԸ
(փաստերը շատ են, երկար ստացվեց)
2 օր առաջ ՀՀ կառավարության նիստում նիստավարը գերագույն հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք է ուղարկել իր առաջին արբանյակը, և որ Հայաստանն այլևս տիեզերական երկիր է...
Կառավարամերձ պոռոտախոսներն անմիջապես խայծեցին «սենսացիան», ու սկսեցին տարածել «Ցնցող Նորությունը», չմոռանալով նշել, որ այն «...հնարավոր դարձավ միայն «թավշյա» կառավարության անխոնջ ջանքերի.... լյա-լյա-լյա..... շնորհիվ...»
ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ
Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969թ.՝ ակադեմիկոս ԳՐԻԳՈՐ ԳՈւՐԶԱԴՅԱՆԻ ղեկավարությամբ:
Արբանյակը Աշխարհում ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ էր, որ վերադարձվեց Երկիր:
Այն ԱՅԺՄ ԳՏՆՎՈւՄ է Հայաստանի Տիեզերքի թանգարանում, բոլոր հեղինակների ստորագրությամբ:
Մեր ժամանակաշրջան.
2012թ. հայկական արբանյակային ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվում Ռոսկոսմոսի հետ:
2013թ. ՀՀ կառավարությունը ստեղծվում է ArmCosmos ծրագիրը
2013 թվականից Հայաստանը ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հեռահաղորդակցության միջազգային արբանյակային կոմիտեների անդամ է
2013թ-ից Երկիր մոլորակի երկրաչափական ուղեծրում Հայաստանին տրամադրված է հեռահաղորդակցական արբանյակների 2 ուղեծրային գոտի
2013թ. Հայաստանը սկսում է բանակցությունները ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության Միջազգային միության (ITU) հետ հայկական առաջին արբանյակի ստեղծման շուրջ
2013թ. Կանադական MDA տիեզերական ընկերությունը պատրաստակամություն է հսյտնում օգնել Հայաստանի առաջին արբանյակի ստեղծմանը
2013թ. ի դեմս դեսպան Ռայներ Մորելի, Գերմանիան պատրաատակամություն է հայտնել համագործակցել ՀՀ հետ նրա տիեզերական ծրագրերում
2014թ. Չինաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել ArmSat ծրագրին:
Հհ կառավարության և չինական Grate Wall (Մեծ պատ) ընկերությունները սկսում են բանակցությունները:
Արդյունքում՝ Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել նախագծել, գործարկել, սպասարկել և վերապատրաստել հայ մասնագետների
2017թ. Հնդկաստանը հայտարարեց Հայաստանի համար Երկրի դիտարկման արբանյակ ստեղծելու իր պատրաստակամության մասին:
Համաձայնագիրը, ներառված նաև հայ գիտնականներին համակարգի օգտագործման և տվյալների մշակման ուսուցմամբ ստորագրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի հանդիպման արդյունքում
ՎԵՐՋՈւՄ
Falcon 9 Տիեզերանավով մինչև 200 կգ քաշով արբանյակի ուղեծիր հանելն ըստ «Space X» ընկերության հայտարարված գնացուցակի, արժե $ 1M
(1 մլն ԱՄՆ դոլար):
Հայաստանն իր առաջին արբանյակը տիեզերք է ուղարկել Իսպանական Բասկոնիա նահանգի գյուղատնտեսական Urdaneta արբանյակի հետ համատեղ: Էդպես էլ կոչվում է՝
Urdaneta-Armsat1.
Ինչքա՞ն խելք էր պետք, էս փոքրիկ, կես միլիոն դոլարանոց խաղալիքը, որի կառավարման համակարգը, նորից, ըստ գլխավոր սուտասանի, Հայաստանում դեռ չկա, և կգործարկվի 2023 թվականի ընթացքում, չներկայացվեր որպես կարկառուն հաջողություն «Տիեզերքի գրավման» ծանր ու տքնաջան աշխատանքում:
Իսկ կառավարության արբանյակները ուղեղներին մի փոքր զոռ տային ֆեյք կառավարության ֆեյք արբանյակը իրականից տարբերելու համար:
Ու էս կիսախելագարն ինձ ու իմ ազգը ներկայացնումա աշխարհում»:

Աղբյուրը`   Հակոբ Ճաղարյան