«Համոզված չեմ, որ հանձնաժողովի նպատակներն անկեղծ և ազնիվ են». Վարդան Օսկանյան
![]() 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ իրեն հրավիրելու մասին՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է. «Մամուլից իմացա, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ինձ հրավիրել է լսումների։ Դեռ հայց չեմ ստացել։ Համենայն դեպս, որոշել եմ չգնալ երկու պատճառով․ 1․ Համոզված չեմ, որ այդ հանձնաժողովի նպատակները անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս՝ համոզված չեմ, որ այդ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ։ 2․ Անկախ հանձնաժողովի անդամների կողմից ինձ տրվելիք հարցերից՝ իմ բոլոր պատասխանների եզրակացությունը լինելու է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։ Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»: |
«Սովետը ետ է եկել». Ոսկան Սարգսյան
7217:30Զելենսկին «Մեծ յոթնյակի» առաջնորդներին կոչ է արել ամեն ինչ անել՝ պատերազմը մինչև տարեվերջ դադարեցնելու համար
11916:12«Եղբայրս եղել է գազալցակայանում». Մաթևոս Ասատրյան (տեսանյութ)
10115:02«Ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը». Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
9713:18ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
9313:12«Ադրբեջան ներկրվել ու ներկրվում են նոր զենքեր, ժամանակակից տեխնիկա». Ալիև
14612:54