Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սա նշանակում է՝ դատավճիռը մտել է ուժի մեջ». Մուշեղ Շուշանյան

413
Շաբաթ, 28 մայիսի, 2022 թ., 10:30
«Սա նշանակում է՝ դատավճիռը մտել է ուժի մեջ». Մուշեղ Շուշանյան

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՇՏԱՊ

Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք և պատճառ նշելու, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել և տեղափոխում է Երեւան: Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել:
Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաև Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան:
Իսկ սա նշանակում է, որ ՍԾ-երի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ և տղաներին վերադարձնում են բանտ»:

Աղբյուրը`   Մուշեղ Շուշանյան