Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի բյուջեով Հանրային հեռուստաընկերությանը ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացվել (6 մլրդ 327 մլն): Այս թիվը «Ժողովուրդ» օրաթերթին Ֆինանսների նախարարությունից տրամադրեցին։ Նման միջոցներով Հանրայինը նախևառաջ օրվա իշխանության հրանագ-պատվերն է կատարում։ Այդպես միշտ է եղել, ու Հ/Ը-ի քաղաքականության հիմքում ոչ թե մասնագիտական պրոֆեսիոնալ կարծիքն է եղել, այլ այդ պահին երկիրը կառավարող քաղաքական ուժի ճաշակը, քմահաճույքն ու հանձնարարականը։ Ի տարբերություն «նախկինների», սակայն, Փաշինյանի կառավարությունը շատ ավելի հեռուն է գնացել ու այս տարի, բացի տարեկան 6 մլրդ դրամը, որ ամերիկյան մոտ 12 մլն դոլարին է համարժեք, Հանրային հեռուստաընկերությանը բյուջեից լրացուցիչ ավելի քան 420 մլն դրամ գումար էլ է հատկացրել: Հռուստաընկերության հանրային կապերի բաժնից փոխանցեցին. «Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է լրացուցիչ 427 մլն դրամ գումար՝ գործարկելու Առաջին լրատվական ալիքը»: Փաստորեն, Հանրայինի պաշտոնական կայքից առանձին գործող լրատվական կայքն ու լրատվական բլոկը լրացուցիչ մոտ 430 մլն գումար է ստացել պետությունից՝ սրան էլ հավելած կոմերցիայի ու գովազդի հանգամանքը, ինչից առատորեն օգտվում է Հանրայինը փոփոխված օրենքով. ստացվում է՝ միայն հանրայինի նոր լրատվական ալիքի համար ծախսվում է մոտավոր մինչև 1 մլրդ գումար ( 2 մլն դոլար)։ Առաջին ալիքի լրատվական ծրագիրն իրականում ասես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անձնական PR-ն ապահովող հարթակ է: Այստեղ ամեն բան ըստ կառավարական կաբինետի հրահանգների է որոշվում»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30