Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մինչև ԼՂ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վեճը չավարտվի, ՀՀ-ն ոչ ոքի չի նեղացնի»․ Հայկ Մանասյան

549
Ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ., 20:24
«Մինչև ԼՂ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վեճը չավարտվի, ՀՀ-ն ոչ ոքի չի նեղացնի»․ Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանի գրառումը. «Չեզոքություն հռչակած ՀՀ-ն համաձայնվում է իր հարևանների հետ գնալ սահմանների հստակեցման, սակայն հրաժարվում է ստորագրել տարածքային ամբողջականության ուղղակի ճանաչում այն երկրների հետ, ովքեր ունեն տարածքային վեճեր իրենց ներսում, կամ հարևանների հետ, քանի որ վիճող կողմերից մեկի իրավունքների ճանաչումը մյուսի նկատմամբ խախտում է չեզոքության դիրքերը։ Չեզոք, նշանակում է գնահատական չտալ վիճող կողմերից ոչ ոքի։ Հետևաբար, ՀՀ-ն կարող է հստակեցնել Ադրբեջանի հետ իր սահմանը, սակայն մինչև Լեռնային Ղարաբաղի, նրա անվտանգության երաշխավոր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վեճը չավարտվի, ՀՀ-ն իր քաղաքական որոշումներով ոչ ոքի չի նեղացնի։
2. Գանձասարի կաթողիկոսությունը Ղարաբաղի խնդրի մեջ կբացահայտի Ադրբեջանի կողմից քրիստոնեական ժողովրդին բնաջնջելու կողմը, ինչն ավելի հեշտ կընկալվի աշխարհի կողմից, քան միայն, որպես հետսովետական էթնիկ հակամարտություն»։

Աղբյուրը`   Հայկ Մանասյան