Ոստիկանների գործողությունների մասով 20 քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զանգվածային անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում եւ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ստացվել են 38 հաղորդումներ: Այս մասին, հարցմանն ի պատասխան, նշել են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր՝ մինչև օրս, ոստիկանների գործողությունների մասով քանի դիմում է ստացվել, ում կողմից, որին ինչ ընթացք է տրվել, քանի գործ կա հարուցված եւ ինչ առիթներով: Այդ 38 հաղորդումներից 20-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 10-ով որոշում է կայացվել քրեական գործը հարուցելը մերժելու մասին, իսկ 8 հաղորդումների հիման վրա դեռեւս նախապատրաստվում են նյութեր: Դատախազությունից նաեւ հայտնել են, որ քրեական վարույթ հարուցելու նախաձեռնության առիթ են հանդիսացել զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և փաստաբանների հաղորդումներն ու պաշտոնական գրությունները»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Չեմ ուզում պատկերացնել, թե հետո ինչ է սպասվում». Արմեն Հայրապետյան
3516:30Նոր լուսանկարներ՝ Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքից (լուսանկար)
6816:18«Ադրբեջանցի երեխաներն այրում են Հայաստանի դրոշ». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
4616:06«Ամեն վայրկյան պետք է սիրել իրար». Վահե Խաչատրյան (տեսանյութ)
6615:40«Ինքն է արդեն սկսել ժողովրդին վախեցնել պատերազմի վերսկսման վտանգով». Սենոր Հասրաթյան
7115:06Այսօր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է (տեսանյութ)
10014:42