ՀՀ տիեզերական արբանյակի արած լուսանկարները կօգտագործվեն արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման համար․ ԱԻՆ
Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Առաքելությունը հնարավոր է դարձել հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության եւ իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության շնորհիվ։ Հայկական առաջին արբանյակը կոչվում է Urdaneta-Armsat 1։ Այն կշռում է 15,5 կգ և 500 կմ բարձրությունից կարող դիտարկել մինչև 1,65 մ խոշորության օբյեկտներ: Դիտարկման համակարգը ապահովված է Ultra-High Pixel տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս 2-3 անգամ բարելավել պատկերը։ |
«Լկտի սուտ է»․ Հակոբ Արշակյան
8101:00Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
238Երեկ, 17:30Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
109Երեկ, 17:24Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ
115Երեկ, 17:18Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
14718.04.2024, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
13018.04.2024, 18:24