«Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»․ Ի․ Սաղաթելյան
![]() Այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պահանջած՝ Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։ «Դա վերջնական ջրբաժանի օրն է․ այն օրը, երբ մեր հասարակության նույնիսկ այն հատվածները, որ դեռ մի նշույլ կասկածում են, որ սրանք հայրենադավ են և փորձում են երկիրը տանել նոր կապիտուլյացիայի, այն օրն է, որ բոլորը պետք է համոզվեն։ Հունիսի 3-ին կա՛մ իրենք կգան խորհրդարան, կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան, կստորագրեն այդ հայտարարությունը։ Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն ստորագրելու համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։ |
Պեսկովը հերքում է
6812:12Մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը (տեսանյութ)
8010:30«Ֆեյսբուքյան եթերում կպատասխանեմ հարցերին». Նիկոլ Փաշինյան
4010:12«Մնալու ես միայնակ ու հեռացված». Արսեն Բաբայան
4909:30«Հայաստանի հպարտ քաղաքացիները կենդանական առողջ բնազդներ էլ չունեն»․ Ոսկան Սարգսյան
9002:06«Հայաստանը երեք հիմնական խորհրդանիշ ունի»․ Արմեն Դուլյան
9901:06