Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Սաղաթելյանը՝ վաղվա գործողությունների և հաջորդ օրվա մեծ հանրահավաքի մասին

506
Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ., 21:18
Սաղաթելյանը՝ վաղվա գործողությունների և հաջորդ օրվա մեծ հանրահավաքի մասին

«Վաղը շարունակվելու են անհնազանդության ակցիաները։ Ակցիաներ լինելու են նաև մարզերում։ Վաղը հանրահավաք չենք ունենալու, վաղը մեզ համար լինելու է աշխատանքային օր, իսկ մայիսի 28-ին՝ 18։00-ին, հրավիրում ենք համապետական հանրահավաքի»,- Ֆրանսիայի հրապարակում՝ ներկայացնելով առաջիկա անելիքները, հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա տեղեկացրեց, որ մինչև հանրահավաքը, 16։00-ից՝ Սարդարապատից, տեղի կունենա մեծ ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ, իսկ հանրահավաքից հետո՝ երթ։

«Տեղեկացնեմ նաև, որ մայիսի 28-ին, մեր հանրահավաքին զուգահեռ, հանրահավաք է տեղի ունենալու նաև Ստեփանակերտում»,- ասաց Սաղաթելյանը։