Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.

«Պատերազմից հետո մեղավորներ ենք փնտրում՝ չմտածելով, որ մի մեծ մեղավոր էլ մենք ենք». Վահագ Ռաշ

309
Ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ., 01:00
«Պատերազմից հետո մեղավորներ ենք փնտրում՝ չմտածելով, որ մի մեծ մեղավոր էլ մենք ենք». Վահագ Ռաշ

Երգիչ Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտածում եմ ու չեմ կարողանում հասկանալ հային.
Գիտեինք, չէ՞, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի Արցախը ետ բերելու մտքից:
Գիտեինք, չէ՞, որ ողջ աշխարհը, նույնիսկ մենք չէինք ընդունել Արցախի անկախությունը կամ Հայաստանի մաս լինելը:
Գիտեինք, չէ՞, որ պատերազմ է լինելու ու այն սարերի ետևում չէր ու այդ բանակցությունները իրենց սպառել էին:
Գիտեինք, չէ՞, որ Արցախի ուղղությամբ էր պատերազմը սկսվելու:
Գիտեինք, չէ՞, որ Արցախը հայաթափվում է, պետք էր շատ արագ վերաբնակեցնել, քանի որ դա պարտության առաջին պատճառը կլիներ:
Գիտեինք, չէ՞, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր հարձակման միջոցները գնում է, իսկ մենք գրեթե չունեինք ժամանակակից պաշտպանվելու միջոցներ:
Գիտեինք, չէ՞, որ խրամատներում չունեինք ստորգետնյա ուղիներ դեպի պաշտպանական շրջաններ տանող, տեխնիկաները քողարկված չէին, այսինքն նահանջի ժամանակ կենդանի թիրախ էինք դառնալու:
Գիտեի՞նք չէ, որ բացի սահմանին ծառայող զինվորից, մնացած զորմասերում զինվորները կամ բազառ էին անում, կամ օր գլորում:
Գիտեի՞նք չէ, որ կարելի էր ունենալ շատ փոքր միջոցներով տեխնիկաների մուլյաժներ՝ թշնամուն շեղելու ու մոլորեցնելու համար ...
Գիտեի՞նք չէ, որ ունեինք շատ վատ պատրաստված պահեստազոր, կռվի անպատրաստ զինվորականներ ու անձնակազմ:
Գիտեի՞նք, չէ, որ բանակի փողը ուտում էին ու հարստանում, բայց լռում էինք:
Գիտեի՞նք, չէ, որ աշխարհում մենք մենակ ենք ու բոլորը պահանջում էին վերադարձնել տարածքները ու կնքել խաղաղության պայմանագիր (օր. Լավրովի պլանի մասին բազմիցս է խոսվել):
Գիտեինք, չէ՞, որ մեր հույսը միայն մենք էինք ու մեր միասնությունը:
Է հետո՞ ... Գիտեինք ու ի՞նչ էինք անում:
Խոսում, կենացներ ասում, խոստումներ տալիս ... Նույնն էլ հիմա է արվում ... Բան չի փոխվել ...
Պատերազմից հետո մեղավորներ ենք փնտրում, չմտածելով, որ մի մեծ մեղավոր էլ նաև մենք ենք, որ ամեն օր ապրել ու ապրում ենք անտարբեր ... Ջայլամի նման գլուխներս ավազի մեջ կոխած.
Հ.Գ. գնում էինք ընտրության 5000 դրամի դիմաց, չէինք ելնում պայքարի ունեցածը չկորցնելու, աշխատանքը չկորցնելու, բարեկամին չնեղացնելու համար, մեր դռան շեմքից այն կողմ այլևս մերը չէր ... Պահանջատեր լինել չկարողացանք ու այս ամենի պատճառը թուլությունը, վախը ու էգոիզմն էր:
Գիտեինք, գիտենք, կիմանանք ...
Հիմա էլ գիտենք»:

Աղբյուրը`   Վահագ Ռաշ