Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել». Ռուբեն Մելիքյան

498
Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ., 19:36
«Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Բողոքով պնդում ենք, որ՝
1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը».
2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն.
3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան