Մոլդովայի նախկին նախագահը տնային կալանքի տակ է
![]() Հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին, Քիշնևի դատարանը Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին 30-օրյա տնային կալանքի է ենթարկել։ Նա մեղադրվում է կոռուպցիայի, դավաճանության և հայրենիքի դավաճանության մեջ։ Դոդոնին սպառնում է 20 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ երկրի դատախազ Պետրո Յարմալյուկը լրագրողներին հայտնել էր, որ հետաքննությունն ապացույցներ է գտել, որոնք հաստատում են երկրից հեռանալու՝ նախկին նախագահի ծրագիրը։ Իրավապահ մարմինները խուզարկությունների ընթացքում հայտնաբերել են ինքնաթիռի տոմսեր, ինչպես նաև խոշոր չափի արտարժույթով գումար, ինչը, ըստ դատախազի, հաստատում է այս մտադրությունը։ Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները Դոդոնին կալանավորել էին 72 ժամով։ Նախկին նախագահի, ինչպես նաև նրա մոր տները խուզարկվել են։ Հաջորդ օրը երկրի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության հաշվին կուսակցության ֆինանսավորման և հայրենիքի դավաճանության համար։ |
«Տեսնես՝ ինչպե՞ս կապրեր քաղաքացին, եթե գյուղացին օրնիբուն չչարչարվեր». Ս. Հովսեփյան
3010:00Նոր կադրեր՝ Մխիթար Հայրապետյանի հարսանիքից (տեսանյութ)
6009:41Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
5908:30«Դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդին կալանավորելու պահանջով դատախազի բողոքը»․ Ր․ Ասլանյան
10400:06«Զրո վերահսկողություն, ինչքան ուզում ա՝ ուժեղ օդափոխություն լինի»․ Արման Յարալյան (տեսանյութ)
122Երեկ, 20:06«Դպրոցներից մեկում գողություն էր կատարվել․ կասկածվողը հայտնաբերված է»․ Անդրեասյան
103Երեկ, 19:24