«Երկիր մոլորակի ուղեծրում Հայաստանի արբանյակը կմնա առնվազն 4 տարի». Դ. Սահակյան
Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերումը կարևոր ենթակառուցվածք է երկրում ոլորտի զարգացման համար: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: «Այս գործընթացը երկար ժամանակ է սկսվել, սակայն առավել ակտիվ եղել է 2022 թվականի ընթացքում: Այն կարևոր ենթակառուցվածք է երկրում տիեզերական էկոհամակարգի ձևավորման համար: Խորհրդային տարիներին Հայաստանի գիտնականները մեծ ձեռքբերումներ են գրանցել այս ոլորտում, այժմ, հաշվի առնելով ունեցած նախկին փորձը, ձգտում ենք վերականգնել նախկին հաջողությունները: Էկոհամակարգը բազմաշերտ է, այն ենթադրում է տիեզերական սարքավորումների արտադրություն, ծրագրային միջոցների մշակումը և այլն: Հայաստանն ունի այդ պոտենցիալը»,-ասաց փոխնախարարն՝ ավելացնելով, որ խնդիր է դրված նպաստել ոլորտում ձեռնարկությունների ակտիվացմանն ու զարգացմանը, գրում է «Արմենպրես»-ը: Երկիր մոլորակի ուղեծիր Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակի դուրս բերման գործընթացի վերաբերյալ նախարարի տեղակալը մանրամասներ չներկայացրեց՝ հաշվի առնելով գաղտնիությունը: Միայն նշեց, որ արբանյակը մոլորակի ուղեծրում կմնա առնվազն 4 տարի: Ավելի վաղ հայտնել էինք, որ SpaceX-ի Վիքիպեդիայի պաշտոնական էջում Հայաստանի արբանյակի մասին չկա որևէ տեղեկատվություն, այն դեպքում, երբ հրապարակված է բոլոր երկրների ցանկը, որոնց արբանյակները դուրս են բերվել ուղեծիր։ Տեղեկությունների համաձայն, Հայաստանն ընդամենը լուսանկարչական որոշ գործողությունների թույլտվություն է գնել Իսպանիական մասնավոր ընկերություններից մեկին պատկանող արբանյակից։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54