«Հայրենիքը հանգիստ թողե՛ք, տղե՛րք». Ազատ Աբրահամյան
![]() Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայրենիքը հանգիստ թողեք, տղե՛րք։ Իշխանություն եք, ընդդիմություն եք, պոետ-դերասան, պատշար, թե դղյակատեր... Ձեր աթոռների կամ աթոռակռիվ նպատակների կենացը խմեք, ախպերության կամ թաղի ախպերների կենացը, բայց հայրենիքը հանգիստ թողեք։ Սերը խելառ բան է, մի քիչ ուրիշություններ է պահանջում, որ աշխարհիկ լինել չեն կարող։ Կենացներում ու բառերում դրանք չկան, իզուր զոռ մի տվեք... Խիղճն էլ աշխարհիկ չէ, բայց դուք դարձրիք աշխարհիկ... Աստված էլ դեռ լռում է, դրա ժամանակն էլ է գալու, ո՞ւր պիտի փախչենք... Էս Էրևանն արդեն էն Էրևանը չէ։ Էրևան սիրելը բարդ պատասխանատվություն է։ Քաղաքը՝ շենք ու շինությունը չէ։ Արևի կիսաարթուն ջերմությամբ ժպտացող՝ «Բարի լույսն» է, հարևանի մտքով անցած՝ մի քիչ հաց ու պանիրն ու մի բաժակ տրամադրությունը, որ շենքը մեծ մի ընտանիքի էր վերածում։ Հոգսը կիսողներ կային, ընկերովի հաղթահարել կար, փորձ ու վաստակ հարգել կար, ամոթ կար ու արժանապատվություն, ու էրևանցին սիրում էր իր բակն ու թաղամասը, որովհետև ուներ էդ ամենը, ուներ իր Էրևանը... Էսօրվա Էրևանը՝ շենք ու շինություն է... Մատղաշ էրեխեքին կռիվ ճամփեցինք, էլի սև բերինք մեր գլխին, էլի նվաստացնում են մեզ, գողանում ու բզկտում են, էլի խելքի չենք գալիս։ Ախր, ա՛յ սիրելի, ա՛յ աննման, ժողովո՛ւրդ ջան, էս ի՞նչ ժողովուրդ ենք մենք... Իշխանություն եք, ընդդիմություն եք, պոետ-դերասան, պատշար, թե դղյակատեր՝ թող «անուշ» լինի, բայց, տղե՛րք, հայրենիքը հանգիստ թողեք...»: Աղբյուրը` Ազատ Աբրահամյան |
«Տեսնես՝ ինչպե՞ս կապրեր քաղաքացին, եթե գյուղացին օրնիբուն չչարչարվեր». Ս. Հովսեփյան
3010:00Նոր կադրեր՝ Մխիթար Հայրապետյանի հարսանիքից (տեսանյութ)
6009:41Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
5908:30«Դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդին կալանավորելու պահանջով դատախազի բողոքը»․ Ր․ Ասլանյան
10400:06«Զրո վերահսկողություն, ինչքան ուզում ա՝ ուժեղ օդափոխություն լինի»․ Արման Յարալյան (տեսանյութ)
122Երեկ, 20:06«Դպրոցներից մեկում գողություն էր կատարվել․ կասկածվողը հայտնաբերված է»․ Անդրեասյան
103Երեկ, 19:24