Ցույցի ժամանակ մահացած մասնակցին թմրամիջոց վաճառելու դեպքով կա ձերբակալված
![]() ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության հավաքի մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանին թմրամիջոցներ իրացնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանությունում հարուցված և նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական գործի շրջանակներում, Ֆրանսիայի հրապարակում Ա.Սեդրակյանին և հավաքի այլ մասնակիցներին թմրամիջոցներ իրացնող անձանց բացահայտելու և պարզելու նպատակով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու տարածքային համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում իրականացված 39 բնակարանների և 4 ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն, համալրող դետալներ, փամփուշտներ, «Մարիխուանա», «Հաշիշ», կանեփի սերմեր և թփեր, իսկ քաղ. Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածից՝ 475 գրամ «Մեթամֆետամին», 950 գրամ «Մարիխուանա», 1055 գրամ «Ափիոն», 72,8 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ: Ա.Վ.-ն ձերբակալվել է: Տեղեկացնենք, որ քաղաքական ընդդիմության կողմից Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքների ժամանակ՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:55-ին, մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինիս մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդով /DELTA-9-THC, JWH-018, JWH-203, RCS-8, Cannabipiperidethanone/ և բենզոդիազեպիններին պատկանող տարատեսակ միացություններով /2H-1, 4-Benzodiazepin-2-one, 7-Chloro-2-menthylthio-5-phenyl-3H-1,3-4-benzotriazepine/ սուր թունավորման հետևանքով: Նախաքննությունը շարունակվում է: |
Լիանա Հակոբյանն ընտրվեց
1617:06«Ալիևը խոստացել է, որ ճանապարհն ավարտելուց հետո մտնելու է Բերձոր (Լաչին) և դնելու է իր դրոշը». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
2117:00«ԲԴԽ երեք անդամների ձայնագրությունը լսելուց հետո պետք է ձև անենք, թե ոչինչ չի՞ կատարվել». Վահե Հովհաննիսյան
3216:48«Միքայել Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի». Էրիկ Ալեքսանյան
4616:18Քննարկվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը (տեսանյութ)
5015:54Քաղաքապետարանը քանդում է մետրոյի «Երիտասարդական» կայարանի հետնամասի սրճարանը (տեսանյութ)
7815:48