Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դե զարգեք գլուխներդ պատերին, մտածեք՝ ինչ փոս եք փորել». Լևոն Բարսեղյան

319
Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ., 14:30
«Դե զարգեք գլուխներդ պատերին, մտածեք՝ ինչ փոս եք փորել». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Գազարի դոկտրի մասին, նորից

Ասում են՝ նախագահը ՔՊ մարդն է: Իսկապես. ես կուզեի, որ ՀՀ նախագահն ուղիղ ընտրվեր, բայց դե Սերժիկ Մեծահոգի Սարգսյանի պատվերով և յուր մանկլավիկների գրչով այնպես գրեցին 2015-ի սահմանադրական փոփոխությունների նախագծերում, ու մյուս մանկլավիկների կեղծարարությամբ անցկացված հանրաքվեով այնպես արեցին, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշի, թե ով լինի ՀՀ նախագահ:

Էն 2015-ին, երբ ասում էի, թե անօրեն իշխանությունը սահմանադրական փոփոխություններ անելու իրավունք չունի, երբ ասում էի, թե կարևոր չէ՝ իրավաբանները կհամարեն երկիրը նախագահական, թե խորհրդարանական կամ՝ խառը, կարևորն այն է, որ իշխանության ճյուղերն իրական և ոչ թե ձևական փոխզսպումներ ապահովեն և որևէ մեկը սուպերական գերազանցություն չունենա, լիքը մարդ բերանը ջուր էր առել, ու դիտորդ էր դառել, ինձ ու իմպես մտածողներին էին ծաղրում, իսկ էսօր «նախագահը ՔՊ ներկայացուցիչն է» գյուտից դժգոհողների մեծ մասը ծափ էին տալիս, թե Սերժիկն իմաստուն է, Սերժիկը խելացի է, չկա Սերժիկի պես շախմատիստ ... Որովհետև կերակրատաշտին մոտ լինելու բերումով ուղղակի հարմարվող, պատեհապաշտ, ու սուզածառոտ էին: Հիմա դժգոհ են: Այսինքն՝ մտածում էին, որ էն իշխանության խորհրդանիշ խիարը, պարդոն՝ վարունգը, միշտ իրենց ձեռքերում էր լինելու և որևէ շանս չուներ այլ տեղում հայտնվելու:

Ո՞վ է մեղավոր, որ էսօր ղժղժացողների սիրասուն Սերժիկն իշխանություն պահելու համար հսկայական լիազորություններ կուտակեց նոմինալ վարչապետի ու նրան ընտրած/ընտրող քաղաքական ուժի ձեռքում՝ ով էլ լիներ վարչապետ: Հասկանալի է, որ հաշվարկն այն էր, որ ինքը Վալոդի պես ցմահ էր լինելու, էսօրվա պարող-ղժղժացողներն էլ՝ բերանը լիզող՝ թուլափայ ստացող: Իսկ պետությունը ... , ոտնակոխեմ պետությունը, մոտավորապես, քանի Սերժիկս նախագահ/վարչապետ էր, իրենք պտի կանֆետ լիզեին: Ահա իշխանություն/կոալիցիա լինելու իրենց հավերժական ուղենիշն ու դոկտրինը, արդարացումն ու հիմնավորումը պետությունը կարևոր չէր: Որտեղից իմանային, որ է ամբողջ պետական մեքենան, որ տասնամյակներով հզորացվել էր մեկի համար, մեկ էլ մարդիկ կվերցնեն կտան մեկ ուրիշի:

Էս օրվա համար էինք ասում, որ իշխանությունը չի կարելի կենտրոնացնել նույնիսկ ամենաիմաստուն մեկի ձեռքում, դա միշտ փորձանք է: Դե զարգեք գլուխներդ պատերին, մտածեք՝ ինչ փոս եք փորել, մեջն ինչ քաք լցրել բերնեբերան ու թռել մեջը կամա/ակամա: Գնացեք շտապօգնության կայանի պատերին զարկեք, որ առաջին բուժօգնությունը չուշանա»:

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան