Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ․ տղա են, թող գան»․ Իշխան Սաղաթելյան

444
Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ., 13:12
«Պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ․ տղա են, թող գան»․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը երթով հասավ Ֆրանսիայի հրապարակ։ Քիչ առաջ լրագրողների հետ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պատրաստվում են ԱԺ արտահերթ նիստ գումարել։

«Մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով, և ես ստեղից մեկ անգամ ևս ասում եմ, որ էդ օրակարգը մենք ենք ձևավորելու։ Հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ, և հիմա հայտարարում եմ՝ դե տղա են, թող գան։ Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու օրակարգով»,- նշեց նա։

Սաղաթելյանը նշեց, որ այսօր՝ ժամը 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է միջոցառում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ 19։00-ին Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ երթ։

«Պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ․ տղա են, թող գան»․ Իշխան Սաղաթելյան