«Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար». Միքայել Նահապետյան
![]() «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանի գրառումը. «Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար: Կոռնիձոր-Հին Շեն-Մեծ Շեն-Տասը Վերստ-Լիսագոր նոր կառուցվող ճանապարհն Արցախի բնակլիմայական պայմաններում թակարդ է հայերի համար: Ճանապարհն ունի հետևյալ տոպոգրաֆիական պարամետրերը՝ առավելագույն իրական թեքությունը՝ 22%, միջին թեքությունը՝ 8%, անկումը (перепад) 17,4 կիլոմետրի վրա կազմում է 868 մետր, թեև զուտ երկրաչափորեն ընդամենը մոտ 3 կիլոմետրով է երկար ներկայիս ճանապարհից, սակայն նման տոպոգրաֆիական պայմաններում երթևեկության արագության հաշվին շեշտակիորեն ավելի մեծ տնտեսական հեռավորություն է ունենալու (իրական կյանքում ծախսվող ժամանակ): Համեմատության համար ասեմ, որ գործող ճանապարհն ընդամենը մի կարճ հատվածում ունի 17% թեքություն, իսկ մնացած տեղամասերում թեքությունները խիստ չափավոր են: Արցախի այդ հատվածում, ուր առնվազն 450մմ տեղումներ են լինում, նման թեքությունների պայմաններում ճանապարհների սպասարկումը լինելու է անհնարին մոտ բան և ըստ այդմ՝ պարբերաբար խնդիր է ծագելու նախկին ճանապարհով երթևեկելու, ինչն էլ, բնականաբար, Ադրբեջանը դարձնելու է նվաստացումների և առևտրի առարկա: Փաստացի «այլընտրանքային» այս ճանաճարհը ձմռան սեզոնին զրկելու է Արցախին Հայաստանի հետ կայուն հուսալի կապից: Դեռ չեմ խոսում այս ճանապարհի այն շարունակության մասին, որով նախատեսվում է շրջանցել նաև Շուշիի մերձակայքը: Հիմա այս փաստերի համադրմամբ նորմա՞լ է արդյոք, որ հարցով զբաղվող ամենաբարձր ատյանը գյուղապետերն են: Աղբյուրը` Միքայել Նահապետյան |
«Սովետը ետ է եկել». Ոսկան Սարգսյան
7217:30Զելենսկին «Մեծ յոթնյակի» առաջնորդներին կոչ է արել ամեն ինչ անել՝ պատերազմը մինչև տարեվերջ դադարեցնելու համար
11916:12«Եղբայրս եղել է գազալցակայանում». Մաթևոս Ասատրյան (տեսանյութ)
10115:02«Ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը». Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
9713:18ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
9313:12«Ադրբեջան ներկրվել ու ներկրվում են նոր զենքեր, ժամանակակից տեխնիկա». Ալիև
14612:54