«Ուզում եք հաղթել Հայրենիքի՞ն. չեք հաջողելու». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Մեր Հայրենիք՝ թշվառ, անտեր, մեր թշնամյաց ոտնակոխ» վերտառությամբ հոդվածում գրում է․ «Խորհրդային վերջին տարիները հիշեցնող՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանմամբ ձեր ինքնաձեռնարկին հրավիրեցիք՝ առանց խոսքի իրավունքի, որ ի՞նչ. ընկնեմ սրահում ներկա միակ՝ պետական տեսախցիկի բացառիկ «առատաձեռնության» տակ, որպես թե՝ ահա ընդդիմությունը ներկա է և՝ մեղսակի՞ց։ Ի՜նչ ժողովրդավարություն… Ստուգապես՝ դրա երեսպաշտ նահանջն է՝ քաղաքական բանտարկյալներ (ներառյալ՝ մինչդատական վարույթում՝ որպես պատժիչ նախագործիք), բռնաճնշումներ, խոսքի ազատության սահմանափակումներ, լրատվական սև ցուցակներ, կրթության և այլ ոլորտների կուսակցականացում, շահերի բախում կառավարման համակարգում, վարչական ռեսուրսի չարաշահում, որոշումների ոչ թափանցիկ ընդունում, ժողովրդին պատկանող միջոցների անվերահսկելի վատնում: Կարճ՝ հին արատների նորովի և բազմապատիկ խտացված շարունակություն։ Մեր Հայրենիքի հետ ի՛նչ արեցիք, ի՛նչ եք տակավին հանում-զիջում։ Նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադար, գիտակից հրաժարականից աչքածակորեն հրաժարում, սեփական ժողովրդից թաքուն բանավոր պայմանավորվածություն և հավելյալ նահանջ, թշնամու կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման հանդուրժում, Հանրապետության միջպետական ճանապարհի ինքնակամ, միանձնյա հանձնում, Հայաստանում և Արցախում շարունակվող բռնազավթումների անտեսում։ Պատմության ընձեռած ձեր բաժինը առաջնորդեցիք, գնաց։ Մնացյալը մաքուր մեղք է և՝ վախճան»։ |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18