Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արմեն Գրիգորյանի արձագանքը՝ Ալիևին

607
Երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ., 12:24
Արմեն Գրիգորյանի արձագանքը՝ Ալիևին

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարց– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Պատասխան– Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաև երեկ, Ձեր հարցերին ի պատասխան: Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում:

Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարևոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար և Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարժվելու է այս ուղղությամբ: