20 երկիր հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրման մասին. Փենթագոն
![]() Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ 20 պետություն որոշել է լրացուցիչ ռազմական օգնություն ուղարկել Կիև։ Փոխանցվում են շատ անհրաժեշտ հրետանային զինամթերք, տանկեր և այլ զրահատեխնիկա, ասել է նա Ուկրաինայի պաշտպանության համար կոնտակտային խմբի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Օսթինը նշել է, որ այլ երկրներ նույնպես նոր պարտավորություններ են ստանձնել ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար։ Պաշտպանության նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Չեխիային՝ վերջերս Ուկրաինային կրակային աջակցության ուղղաթիռների, հրթիռային համակարգերի և տանկերի փոխանցման համար։ Իսկ Դանիան՝ Harpoon հականավային հրթիռային կայան ուղարկելու որոշման համար։ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը ողջունել է այլ երկրների՝ Իտալիայի, Նորվեգիայի, Հունաստանի և Լեհաստանի ներդրումը։ Նրանք հրետանի են ուղարկել Ուկրաինա: Օսթինը նաև նշել է Մեծ Բրիտանիայի դերը ռազմական օգնության համակարգման գործում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
