«Բրյուսելի նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է». Ժիրայր Սեֆիլյան
ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանը կհեռացվի մեր կամ ադրբեջանական շահերի հաշվին. որոշողը մենք ենք Բրյուսելը, առանց Մոսկվայի կազմած ռուս-թուրքական բովանդակությունը փոփոխելու, նրանից խլում է հայ-ադրբեջանական հակամարտության կառավարումը։ Բրյուսելի առաջնահերթ և հիմնական նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է։ Զուգահեռաբար, ի տարբերություն Մոսկվայի, նա չունի հակամարտության շուտափույթ հանգուցալուծման նպատակ։ Մոսկվայի համեմատությամբ Բրյուսելի նախաձեռնության մեջ մեզ համար շահավետն այն է, որ վերջինիս պարագայում մենք ժամանակ ու հնարավորություն ենք ձեռք բերում՝ ձևավորելու 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը չեղարկող ազգային իշխանություն, մասնակցելու Ռուսաստանի հեռացման ու տարածաշրջանի վերաձևման գործընթացին և, այդպիսով, դուրս գալու առկա աղետալի ընթացքից։ Եթե մենք չօգտագործենք այդ ժամանակն ու հնարավորությունը, ապա առկա ընթացքը կհասնի իր տրամաբանական ավարտին և Ռուսաստանը տարածաշրջանից կհեռացվի մեր շահերի հաշվին։ Եվ, ընդհակառակը, եթե օգտագործենք, ապա Ռուսաստանը կհեռացվի ադրբեջանական շահերի հաշվին»։ Աղբյուրը` Ժիրայր Սեֆիլյան |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00