Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի՝ 42-ամյա բնակչուհու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Գյումրի քաղաքի բնակչուհու դանակահարման վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 22:27-ին. քննչական-օպերատիվ խմբի կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել է Գյումրի քաղաքի 1979թ. ծնված բնակչուհու դին՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժածը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է բարեկամուհու տանը: Նախնական տվյալներով՝ մայիսի 22-ի երեկոյան 42-ամյա կնոջ և նրա ամուսնու՝ Գյումրի քաղաքի 1972թ. ծնված բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս, կնոջ բարեկամուհու ներկայությամբ, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ որովայնի և ծնոտի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տղամարդն ինքնակամ ներկայացել է իրավապահներին, ձերբակալվել, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություններ, հարցաքննություններ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ արնանման նյութի նմանվող հետքերով, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու հագին դեպքի պահին եղած հագուստները: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: |
Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար
5615:48«ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր». ԱԳՆ
33500:00Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից
332Երեկ, 23:30Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ ԽՎ-ի հետ միասին դատապարտել ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը
507Երեկ, 18:06Առերևույթ ահաբեկչության վարույթով ձերբակալվածներից երկուսը կալանավորվել են
455Երեկ, 12:36«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի». Տիգրան Բալայանը դիմել է Տոյվո Կլաարին
47826.03.2024, 22:30