Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Որոշ ժամանակ հետո կիմանանք, որ պաշտոնն են բարձրացրել կամ պարգևատրել». Ռ. Մելիքյան

293
Երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ., 13:42
«Որոշ ժամանակ հետո կիմանանք, որ պաշտոնն են բարձրացրել կամ պարգևատրել». Ռ. Մելիքյան

«Կարող եմ մոտավորապես 3-4 հատոր տևողությամբ խոսել ՀՀ-ում վերջին տարիներին երկակի ստանդարտների մասին: Ենթադրում եմ՝ կհայտարարեն իրավաբանական ինչ-որ ձևակերպում՝ այ գիտեք, այսպես չի եղել, նրան նկատի չի ունեցել և այլն, ու այդ պարեկին որևէ պատասխանատվության չեն ենթարկի, որոշ ժամանակ հետո կիմանանք, որ անգամ պաշտոնն են բարձրացրել կամ պարգևատրում տվել. սա է մեր այսօրվա իրականությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով պարեկի հայհոյանքին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակցի հասցեին: