«Կյանքի է կոչվում այն, ինչը վաղուց շատերը զգուշացրել են». Արսեն Ջուլֆալակյան
![]() Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուսամ՝ ժողովրդի մեծ մասը կարդացել է (իրականում կասկածում եմ) և հասկացել, թե ինչ է նշանակում բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությունը (կյանքի է կոչվում այն, ինչը վաղուց շատերը զգուշացրել են...): Առավել տարօրինակ է հատկապես հանրության այն հատվածի պահվածքը, որը և՛ կարդացել է, և՛ ընդունում է աղետի մասշտաբը, բայց ոչինչ չի անում, քանի որ չի սիրում նախկիններին: Ճակատագրի հեգնանքով էլ, Հայաստանում եղած քաղաքական ուժերից, միայն նախկիններն են պայքարում այս ազգակործան ուժի դեմ: Մյուսները (ի դեպ, նոր բան չկա, բոլորն էլ նախկին են) շատ հարմար տեղավորվել են, զբաղված են իշխանությունների հետ հանդիպել/նկարվելով, պաշտոններ ստանալով և տարբեր եթերներով հակապետական վերլուծություններ անելով: Հ. Գ. Որպես օրինակ՝ «վերլուծական գոհարներից» մեկը. «Բանակցողի փոփոխությունից էական փոփոխություն տեղի չի ունենա: Օրինակ՝ 2018-ին Սերժ Սարգսյանի փոփոխությունը գործող (ազգակործան) վարչապետով էական ոչ մի փոփոխություն չբերեց, եթե հաշվի չառնենք պատերազմն ու դրա հետևանքները»: Այս որակի նոր «պայքարողներ» ունենք»: Աղբյուրը` Արսեն Ջուլֆալակյանը |
«Սովետը ետ է եկել». Ոսկան Սարգսյան
7217:30Զելենսկին «Մեծ յոթնյակի» առաջնորդներին կոչ է արել ամեն ինչ անել՝ պատերազմը մինչև տարեվերջ դադարեցնելու համար
11916:12«Եղբայրս եղել է գազալցակայանում». Մաթևոս Ասատրյան (տեսանյութ)
10115:02«Ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը». Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
9713:18ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
9313:12«Ադրբեջան ներկրվել ու ներկրվում են նոր զենքեր, ժամանակակից տեխնիկա». Ալիև
14612:54