«Փաշինյանն ամենաշահագրգռվածն է, որ այդ հավաքները շարունակվեն». Արման Բաբաջանյան
![]() ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Չի կարող պատահել, որ «ընդդիմության» կարկառունները չգիտակցեն, որ Երևանի կենտրոնում շաբաթներ տևող բողոքի ակցիաներով որքան են ուժեղացնում վարչապետ Փաշինյանի դիրքերը միջազգային ասպարեզում: Ստեղծված իրավիճակում, Փաշինյանն ամենաշահագրգռվածն է, որ այդ հավաքները շարունակվեն առանց ընդհատման, որովհետև բանակցային գործընթացի այս փուլում բողոքի ակցիաների ուղեկցումը Փաշինյանին հնարավորություն է տալիս միջազգային խաղացողների առջև հանդես գալ որպես ժողովրդավար և խաղաղասեր առաջնորդ, ով չի նահանջում իր հռչակած խաղաղության օրակարգից՝ նույնիսկ սեփական հանրության «ռադիկալ և ազգայնական» ուժերի ճնշման ներքո: Իհարկե, սրա ամենաբացասական կողմն այն է, որ այդ հավաքները, չնայած հայտարարված թվերին, Ռուսաստանի բացահայտ աջակցությանն ու ներդրված ֆինանսական միջոցներին, չափազանց սակավամարդ են, որն ի ցույց է դնում Հայաստանի հանրության չափազանց նվազ հետաքրքրությունն արցախյան հարցի և Արցախի ապագայի նկատմամբ: Մինչդեռ բոլորս ենք շատ լավ հասկանում, որ խնդիրն Արցախի մեջ չէ, այլ այդ հավաքի կազմակերպիչ զույգի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |
«Սովետը ետ է եկել». Ոսկան Սարգսյան
7217:30Զելենսկին «Մեծ յոթնյակի» առաջնորդներին կոչ է արել ամեն ինչ անել՝ պատերազմը մինչև տարեվերջ դադարեցնելու համար
11916:12«Եղբայրս եղել է գազալցակայանում». Մաթևոս Ասատրյան (տեսանյութ)
10115:02«Ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը». Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
9713:18ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
9313:12«Ադրբեջան ներկրվել ու ներկրվում են նոր զենքեր, ժամանակակից տեխնիկա». Ալիև
14612:54