Պուտինն աշխարհի ամենամիայնակ մարդն է. The Telegraph
![]() The Telegraph-ը հոդված է հրապարակել «Պուտինի աղետալի պատերազմի» մասին, որը Ռուսաստանին մերկացրել է՝ որպես «երրորդ կարգի տերություն»։ Գործակալությունը գրում է, որ Վլադիմիր Պուտինն այժմ աշխարհի ամենամիայնակ մարդն է. «Երեք ամիս առաջ նա ներխուժեց Ուկրաինա՝ ապացուցելու, որ Ռուսաստանը դեռևս առաջին կարգի տերություն է, սակայն բացահայտվեց՝ որպես երրորդ կարգի տերություն»,- ասվում է հոդվածում: Հրապարակման մեջ ասվում է նաև, որ նույնիսկ Պուտինի հավատարիմ փորձագետները փոխել են իրենց հռետորաբանությունը. «Պուտինը հույս ուներ իր փորձված՝ «բաժանիր, որ տիրես» մարտավարության հաջողության վրա, բայց, ի վերջո, նա իր դեմ համախմբեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Նույնիսկ Պուտինի հավատարիմ «փորձագետները» և «քաղաքագետները» փոխել են իրենց հռետորաբանությունը և հայտարարել՝ Կրեմլի քաղաքականությունը կեղծ է». Աղբյուրը նաև պնդում է, որ ռուսական տնտեսությունն ընկել է «էլ ավելի խորը անկման մեջ», քանի որ Պուտինն, «ով պարտվել է դիվանագիտության մեջ, անկյուն է քշվել նաև տնտեսության ոլորտում»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
