Փաշինյանը Միշելին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
![]() Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը: |
Ստեփանակերտում խնջույքի ժամանակ կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է
4012:36Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել
6812:30ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:00Կանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքը (տեսանյութ)
5710:30«Ուշացած հետևություններն արժենում են մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր»․ ՀՀ ՄԻՊ
197Երեկ, 13:30«Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության հաստատման պատրաստակամությունը»․ ԱԳՆ խոսնակ
11425.06.2022, 19:36