YouTube-ը հեռացրել է Ուկրաինայի պատերազմի մասին ավելի քան 9000 ալիք
![]() YouTube-ը բովանդակության ուղեցույցները խախտելու համար հեռացրել է ավելի քան 70000 տեսանյութ և 9000 ալիք, որոնք ցուցադրում էին Ուկրաինայի պատերազմը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ հեռացվել են նաև այն տեսանյութերը, որոնցում պատերազմն անվանվել է «ազատագրական գործողություն»։ YouTube-ի արտադրանքի տնօրեն Նիլ Մոհանն ասել է. «Առաջին և, հավանաբար, ամենակարևոր պարտականությունն է՝ ապահովել, որ մարդիկ, ովքեր տեղեկատվություն են փնտրում այս իրադարձության մասին, ստանան ճշգրիտ, բարձրորակ և վստահելի տեղեկատվություն YouTube-ում»: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հեռացված տեսանյութերի մեծ մասը «ռուսական կառավարությունից դուրս եկած նարատիվներ են»։ Հարկ է նշել, որ YouTube-ը Ռուսաստանում դեռ արգելված չէ՝ ի տարբերություն այլ արևմտյան հարթակների։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
