ԱՄՆ-ը կարող է զինել Մոլդովան՝ «խափանելու համար Ռուսաստանի ծրագրերը»
ԱՄՆ-ի՝ Արտաքին հարաբերությունների կոմիտեի քոնգրեսականները Քիշնև կատարած այցի ժամանակ մեկնաբանել են արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու համար արևմտյան զենքեր Մոլդովա ուղարկելու գաղափարը, հայտնում է moldova.europalibera-ն։ Ամերիկացի ներկայացուցիչները հաստատել են, որ նման բանակցություններ ընթանում են, սակայն օգնությունը չպետք է «գերազանցի» Մոլդովայի իշխանությունների պահանջը։ «Մենք պետք է խոսենք Մոլդովայի կառավարության հետ։ Կարծում եմ, որ մենք պետք է համոզվենք, որ մենք համակարծիք ենք այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա: Ես չեմ ուզում անցնել այն շրջանակներից դուրս, ինչ մեզնից պահանջում է Մոլդովայի ղեկավարությունը։ Մոլդովան մեր լավագույն դաշնակիցներից է: Պատճառներից մեկը, որ Ուկրաինան կհասնի հաջողության և տարածաշրջանը կհասնի հաջողության, այն է, որ մենք միասին ենք աշխատելու։ Մենք կկենտրոնացնենք մեր ջանքերը, որպեսզի մեր բոլոր դաշնակիցները միասին աշխատեն մեկ ձայնով և մեկ ուղղությամբ»,- ասել են կոնգրեսականները: «Այդ պատճառով մենք պատրաստ ենք զինել Մոլդովային, եթե մեզ խնդրեն։ Վլադիմիր Պուտինի ծրագրերը հեշտությամբ կարող են ներառել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներ»,- ընդգծել է նա։ |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00