Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Սերժ Սարգսյանը Քոչարյանին հասկացնում է, որ առանց իրենց ինքը զրո է»․ Ստյոպա Սաֆարյան

323
Կիրակի, 22 մայիսի, 2022 թ., 10:48
«Սերժ Սարգսյանը Քոչարյանին հասկացնում է, որ առանց իրենց ինքը զրո է»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Որոշ ինսայդերական ինֆոներից հասկանալի է դառնում, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին Էդուարդ Շարմազանովի շուրթերով։ Իսկ ասել է, որ եթե մենք չլինենք, դու ցույց չես էլ անի, ինչպես երեկ.…. Մենք կանք՝ դրա համար ես «այսքան շատ»։ Ու քանի որ 50.000-ն այն թիվն է, որը հնչեցվել էր Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ հավաքին՝ Իշխանի ու Ագնեսայի կողմից, որտեղ չկար «Պատիվ ունեմ»-ի թևը, այժմ բառացի ասվում է, որ այդ 50.000-ը հենց իրենք են ապահովել ու ապահովում... Այնպես որ՝ Սերժ Սարգսյանը Քոչարյանին հասկացնում է, որ առանց իրենց ինքը զրո է, չի կարող հանրահավաք անել ու նա Ֆրանսիայի հրապարակը կլքի խայտառակված, եթե չընդունի իր խաղի կանոնը։ Դրա համար էլ Արթուր Վանեցյանը արդեն տնեցիներից էր պատմում ու հայտարարում, որ իրենք հավաքի մեջ առանձին շարասյունով են...
Կերեք իրար, Լաո»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան