Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սահմանադրական փոփոխություններ են իրականացվում՝ անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին։ Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, համաձայն որի՝ եկող տարի, թերևս՝ տարեվերջին, սպասվում են խորհրդարանական, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ։ «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,- ասված է նախագծում։ Հիմնավորումը սա է․ «Արցախի ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր և չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ հանրապետության նախագահի ձեռքում»։ Կիսանախագահական համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Նախագահը, հանդիսանալով Արցախի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն է և ԱԽ նախագահը: Գործող սահմանադրությամբ՝ գործադիրի ղեկավարը նախագահն է: Կառավարությունը նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող կոլեգիալ մարմինն է։ Իսկ կառավարությունը կազմված է պետնախարարից, նախարարներից, որոնց նշանակում և ազատում է նախագահը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Պեսկովը հերքում է
6812:12Մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը (տեսանյութ)
8010:30«Ֆեյսբուքյան եթերում կպատասխանեմ հարցերին». Նիկոլ Փաշինյան
4010:12«Մնալու ես միայնակ ու հեռացված». Արսեն Բաբայան
4909:30«Հայաստանի հպարտ քաղաքացիները կենդանական առողջ բնազդներ էլ չունեն»․ Ոսկան Սարգսյան
9002:06«Հայաստանը երեք հիմնական խորհրդանիշ ունի»․ Արմեն Դուլյան
9901:06