«Եկել եմ ինձ համար մի շատ կարևոր բան ասեմ». Վիլեն Գաբրիելյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի երեկո, ընկերնե՛ր, եկել եմ ինձ համար մի շատ կարևոր բան ասեմ, անկախ նրանից՝ ով համաձայն լինի, ով ոչ, իմ համոզմունքն է: Եվ ուրեմն՝ այսպես կոչված «Դիմադրութուն» շարժումը հրապարակային հռչակեց իր հիմնական նպատակը՝ իշխանափոխությունը, որը պետք է տեղի ունենա վարչապետի հրաժարականի արդյունքում: Ըստ իս՝ դա նպատակներից միայն մեկն է և կոչված է քողարկելու այդ շարժման կարևորագույն իրական նպատակները: Նման կարծիքը զուրկ չէ որոշակի փաստական հիմքերից: Համոզված եմ, որ բոլորին էլ հասկանալի է, որ խորհրդարանական կառավարման կարգ ունեցող երկրում՝ Հայաստանում, քաղաքական իշխանության ղեկավարի հարցը լուծում է խորհրդարանը, հետևաբար շատ ավելի խոհեմ կլիներ, եթե ընդդիմությունը պահանջեր խորհրդարանի լուծարումը, այլ ոչ թե վարչապետի հրաժարականը: Այնուհետև՝ ակնհայտ է, անվիճելի է ու զարմանալի է, որ այդ շարժումը ղեկավարում են նախկինում Ղարաբաղի առաջին նախագահ Քոչարյանը և Ղարաբաղի նախկին Պաշտպանության կոմիտեի ղեկավար Սարգսյանը Հայաստանում, բայց ոչ Լեռնային Ղարաբաղում ու նրանց սատարող կլեպտոկրատ օլիգարխիան: Հատկանշական է, որ շարժման մասնակիցներն աննկատ ձևով մոռացության տվեցին շարժման սկզբում ակտիվորեն վանկարկվող «միացում» ու «անկախացում» լոզունգները: Դրանց փոխարեն, ընդդիմությունը, օգտագործելով ինչպես պաշտոնական հնարավորությունները, այնպես էլ իր կողմից կառավարվող լրատվության միջոցներն ու փողոցային ակցիաները, փորձում է երկու թեզ ձևավորել՝ որպես հանրային համոզմունք ու պահանջ: Առաջինը՝ հայ-ադրբեջանական պատերազմը սանձազերծել է ներկայիս վարչապետը, այսինքն՝ 1988-2021 թվականների պատերազմի պատասխանատվության ամբողջ բեռը կրում է հայկական կողմը և երկրորդը՝ զոհերի համար, ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ հակառակորդի, մեղավոր է և պատասխանատվություն պետք է կրի պատերազմ սանձազերծողը, այն է հայկական կողմը: Այսպիսով, հայ-ադրբեջանական պատերազմում և՛ հայկական կողմի, և՛ հակառակորդի ավելի քան 25 հազար զոհերի ու 1,5 միլիոն բռնի տեղահանվածների համար պատասխանատվությունը դրվում է հայկական կողմի վրա: Ցանկացած պատերազմ ունի իր պատճառները, առիթները, կառուցվածքը, զարգացումը և ավարտը, ինչպես նաև իր շահառուները: Բոլոր պատերազմներն ավարտվում են մի կողմի պարտությամբ, պատերազմը սանձազերծողներին քրեական պատասխանատվության ենթարկելով և պատճառված նյութական ու բարոյական վնասները փոխհատուցելով: Սա ամբողջությամբ վերաբերում է նաև հայ-ադրբեջանական պատերազմին: Պետք է շատ հստակ ընկալել՝ պատերազմը միակողմանի ակտ չէ, և չի էլ կարող լինել: Սա անտեսելը, չընդունելը, չընկալելն ակամայից, թե միտումնավոր, լրջագույն խնդիր է, ոչ թե այս կամ այն անձի համար, այլ առաջնահերթ պետության համար: Երբ քաղաքական և հանրային խոսույթում մեղադրանք է հնչեցվում, որ փաստացի պատերազմը հրահրել է քո պետությունը, այլ ոչ թե հակառակորդդ, և հետագայում դա առանձին մարդկանց դրդմամբ կամ էմոցիաների ազդեցության ներքո, նախաձեռնվում է նաև իրավական գործընթաց, ապա դա ոչ այլ ինչ է, քան հակառակորդի ջրաղացին ջուր լցնել: Նման գործելավոճով լրջագույն փաստարկներ են մատուցվում մեր հակառակորդին՝ ի վնաս մեզ օգտագործելու համար նաև միջազգային իրավունքի ոլորտում միջազգային ատյաններում: Բնական հարց է ծագում՝ ում է ձեռնտու պատերազմի և զոհերի պատասխանատվությունն ամբողջությամբ դնել հայկական կողմի վրա: Իհարկե՝ Ադրբեջանին: Ինձ համար շատ կարևոր է, որ սա հատկապես ընկալելի լինի հարգարժան զոհված զինծառայողների ծնողների համար, ում որդիների ու դուստրերի անձնազոհությամբ և սխրանքով, անձամբ հենց ես պարտավորություններ ունեմ, որոնք երբեք չեմ կարող ուրանալ»: Աղբյուրը` Վիլեն Գաբրիելյան |
«Փաստերով կներկայացնեմ թավշիստ ղեկավարների կողմից կոռուպցիան»․ Ոսկան Սարգսյան
7302:06«Լավրովի կողմից արվել են հայտարարություններ, որոնք խորը մտահոգություն են առաջացնում»․ Բաբաջանյան
10201:06«Հարցը Ջհանգիրյանը չէ, այլ՝ ջհանգիրյանների գոյությունն արդարացնող հանրությունը»․ Լ․ Բարսեղյան
8600:42«Հայկական միֆերից է՝ երբ լինենք ուժեղ և ինքնաբավ, մեզ հետ հաշվի կնստեն»․ Արշալույս Մղդեսյան
11400:18«Թող Լավրովը պատասխանի՝ որն է Լեռնային Ղարաբաղը»․ Վահրամ Աթանեսյան
121Երեկ, 23:42«Էդ հարցում խարիզմատիկ Ջհանգիրյանը «չեմպիոն» է»․ Սուրեն Սուրենյանց
141Երեկ, 23:18